Լուրեր

Մբապեն կկարողանա մասնակցել «Ռեալի» դեմ խաղին
07.03.2022
1920 0

Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ռեալի» դեմ պատասխան խաղին։

ՊՍԺ-ի հարձակվողը խաղից 2 օր առաջ վնասվածք էր ստացել մարզման ժամանակ։

Ֆուտբոլիստը բուժզննում է անցել։ Նրա մոտ հեմատոմա է հայտնաբերվել, որի բուժման ուղղությամբ աշխատում է ակումբի բուժանձնակազմը։

«Ռեալ» - ՊՍԺ հանդիպումը կկայանա մարտի 9-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։