Լուրեր

Անչելոտի. «Պատերազմը սարսափելի է և վերջ»
25.02.2022
2866 0

Կառլո Անչելոտին խոսել է պատերազմի մասին։

«Ռեալի» գլխավոր մարզիչը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում 21-րդ դարում պատերազմներին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։

«Շատ տարօրինակ է կատարվողը, բայց դա տեղի է ունենում։ Մեր կյանքը փոխվում է ու կփոխվի։ Հուսով եմ՝ առաջիկայում իրավիճակը կփոխվի։

Իմ պապը վերապրել է առաջին համաշխարհային պատերազմը, հայրս՝ երկրորդ համաշխարհայինը։ Ինձ շատ են պատմել։

«Պատերազմը սարսափելի է և վերջ»,- ասել է 62-ամյա մարզիչը։