• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Պոչետինոն վստահ չէ, որ Նեյմարն ու Ռամոսը կմասնակցեն «Ռեալի» դեմ խաղին

Լուրեր

Պոչետինոն վստահ չէ, որ Նեյմարն ու Ռամոսը կմասնակցեն «Ռեալի» դեմ խաղին
30.01.2022
3543 0

Նեյմարն ու Սերխիո Ռամոսը կարող են բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալի» դեմ կայանալիք խաղը։ Մաուրիսիո Պոչետինոն կասկածի տակ է դրել նրանց խաղադաշտում հայտնվելը։

«Խնդիրն այն է, որ ֆուտբոլիստի վնասվածք ստանալու դեպքում ամեն բան կախված է իրադարձությունների ընթացքից։ Պետք է հետևել վերականգնողական գործընթացին և մինչև այդ դժվար է, որևէ հստակ բան ասելը»,- նշել է Պոչետինոն՝ երբ Ռամոսի վերաբերյալ հարց են տվել։

Նեյմարը, իր հերթին, վերականգնողական գործընթացի եզրափակիչ փուլում է, բայց Պոչետինոն նախընտրում է չշտապել։

«Չգիտեմ՝ արդյոք Նեյմարը կմասնակցի «Ռեալի» դեմ խաղին։ Նա սկսել է վազել, տեսնենք՝ ինչ կասի բուժանձնակազմը։ Վաղը մենք ավելի շատ ինֆորմացված կլինենք»։


Ամենակարդացված