Լուրեր

«Բավարիայի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Ռեալ»
29.01.2022
3784 0

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է անվճար ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի տրանսֆերային իրավունքները, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Տոլիսոն դիտարկում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը։

Տոլիսոն «Բավարիայի» ֆուտբոլիստ է դարձել 2017 թվականին՝ 41.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Լիոնից»։

Transfermarkt-ի տվյալներով՝ կիսապաշտպանի շուկայական արժեքը 15 մլն եվրո է կազմում։ 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսը։