Լուրեր

Կրոս. «Կցանկանայի կարիերաս «Ռեալում» ավարտել»
11.01.2022
2998 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը պատասխանել է իր ապագայի և ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ հարցին, որն ավարտվում է մինչև 2023 թվականը։

«Պայմանագրի վերջին երկարաձգման ժամանակ ես դիտավորյալ ընտրեցի այդ տարբերակը. ժամկետի լրանալուց հետո ես 33 տարեկան կլինեմ, իսկ դա լավ տարիք է, որ մտածես՝ ինչ անել հետո։Առանձնապես չեմ մտածում այդ մասին, ես ակումբի հետ հիանալի հարաբերություններ ունեմ։

Ես կցանկանայի կարիերաս ավարտել «Ռեալում» ու հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։

Տեսնենք՝ 2023 թվականին, թե որոշ տարիներ անց։Ես լավ մարզավիճակում եմ։ Իհարկե, պետք է լսել մարմնին ու հարմարվել փոփոխություններին։ Խաղալու համար դու նաև պիտի ցանկություն ունենաս»,- Կրոսի խոսքն է հաղորդում Marca-ն։


Ամենակարդացված