Լուրեր

Ազարի վնասվածքը լուրջ չէ
08.10.2021
2146 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի վնասվածքն այդքան էլ լուրջ չէ։

Ազգերի լիգայի շրջանակում կայացած Ֆրանսիայի դեմ խաղում (2-3) ֆուտբոլիստը մկանային անհարմարություն էր զգացել։ Բելգիայի հավաքականի բժիշկների նախնական ախտորոշումը մկանների ծանրաբեռնվածությունն է եղել։

Մոտակա ժամանակներս 30-ամյա ֆուտբոլիստը կշարունակի բուժզննումներ անցնել։ Այս մրցաշրջանում նա թիմի կամ ակումբի կազմում ոչ մի ամբողջական հանդիպման չի մասնակցել։