• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Բենզեման շրջանցեց Զիդանին և դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության 6-րդ լավագույն ռմբարկուն

Լուրեր

Բենզեման շրջանցեց Զիդանին և դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության 6-րդ լավագույն ռմբարկուն
08.10.2021
3207 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայացած խաղում Ֆրանսիայի հավաքականի կազմում գրավեց Բելգիայի դարպասը (3-2):

Այս գոլը 32-րդն էր հարձակվողի համար՝ «եռագույնների» կազմում ելույթ ունենալու ողջ ժամանակահատվածում։ Զինեդին Զիդանը 31 գոլ է խփել Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Բենզեման հիմա Ֆրանսիայի ազգային հավաքականի պատմության 6-րդ լավագույն ռմբարկուն է։ 5-րդ հորիզոնականում է Դավիդ Տրեզեգեն՝ 34 գոլ։ Առաջատարը Տիերի Անրին է, որը 51 գոլ ունի իր հաշվին։