Լուրեր

Իսկոն հետաքրքրել է իտալական ակումբներին
15.09.2021
2130 0
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն հետաքրքրել է «Միլանին» ու «Յուվենտուսին»՝ հաղորդում է Calciomercato-ն։

Երկու ակումբներն էլ ցանկանում են հաջորդ ամառ անվճար թիմ հրավիրել ֆուտբոլիստին։

Իսկոն «Ռեալի» հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագիր ունի կնքած։ Հունվարին իսպանացին կկարողանա բանակցություններ վարել այլ ակումբների հետ։

Այս մրցաշրջանում 29-ամյա իսպանացին մասնակցել է Լա լիգայի 3 հանդիպման։


Ամենակարդացված