Լուրեր

Ալաբան կարող է բաց թողնել «Ինտերի» դեմ խաղը
13.09.2021
1123 0

«Ռեալը» սկսել է նախապատրաստվել «Ինտերի» դեմ խաղին, որը կկայանա երեքշաբթի՝ Միլանում։ Կառլո Անչելոտին վստահ չէ, որ կարող է հույսեր կապել Դավիդ Ալաբայի հետ։ Ավստրիացին բաց թողել «Սելտայի» դեմ խաղն ու այսօր թիմից առանձին է մարզվել։

Ֆերլանդ Մենդին, կարծես թե, քայլ հետ է կատարել իր վերականգնողական գործընթացում. նա հայտավորված էր անցյալ խաղին, իսկ այսօր միայն մարզասրահում է մարզվել՝ Բեյլի, Կրոսի ու Սեբալյոսի հետ միասին։