• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Զիդանը 2 մլն եվրո է նվիրաբերել Ալժիրի հրդեհներից կրած վնասների վերացման համար

Լուրեր

Զիդանը 2 մլն եվրո է նվիրաբերել Ալժիրի հրդեհներից կրած վնասների վերացման համար
20.08.2021
2806 0

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ֆինանսական օգնություն է ցուցաբերել Ալժիրի հրդեհներից կրած վնասների վերացման համար։

49-ամյա մարզիչը 2 մլն եվրո է տրամադրել այդ նպատակով։ Հրդեհների արդյունքում 65 մարդ է մահացել, շատերը տուժել են։

Հիշեցնենք, որ Զիդանը ծագումով Ալժիրից է։ Նա ծնվել է Մարսելի արվարձանում։