Լուրեր

Ռոնալդուի ապագան կախված է Մբապեի որոշումից
02.08.2021
4705 0

Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է լքել «Յուվենտուսը», հաղորդում է Diario AS-ը։

Պորտուգալացին հասկանում է, որ իր ապագան կախված է Կիլիան Մբապեի որոշումից։ Եթե նա ՊՍԺ-ից տեղափոխվի «Ռեալ»՝ 36-ամյա ֆուտբոլիստը, հավանական է, կտեղափոխվի փարիզյան ակումբի կազմ։

Սակայն եթե Մբապեն մնա ՊՍԺ-ում՝ պորտուգալացին հույս ունի վերադառնալ «Ռեալ»՝ նախկին ակումբ, հաղորդում է աղբյուրը։

Ներկա պահին «Յուվենտուսում» անցկացրած 133 խաղում պորտուգալացին 101 գոլի հեղինակ է դարձել։