• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Կրոսը մարզվել է ընդհանուր խմբի կազմում և, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Չելսիի» դեմ խաղին

Լուրեր

Կրոսը մարզվել է ընդհանուր խմբի կազմում և, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Չելսիի» դեմ խաղին
25.04.2021
2115 0

«Ռեալը» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Չելսիի» դեմ մրցավեճին։

Marca-ի տեղեկություններով, կիսապաշտպան Թոնի Կրոսը մարզվել է ընդհանուր թիմի կազմում ու կարող է մասնակցել անգլիական թիմի դեմ խաղին։ Գերմանացին բաց է թողել թիմի վերջին 3 հանդիպումները անվտանգության նկատառումներից ելնելով։

Մարզմանը ներկա չի գտնվել թիմի պաշտպան Ֆերլան Մենդին, որը վերականգնվում է վնասվածքից ու «Չելսիի» դեմ խաղին նրա մասնակցությունը քիչ հավանական է։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։


Ամենակարդացված