• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Սուարեսը՝ Լուկասին. «Անցյալ տարվա տիտղոսից հետո ուզում ես բողոքե՞լ»

Լուրեր

Սուարեսը՝ Լուկասին. «Անցյալ տարվա տիտղոսից հետո ուզում ես բողոքե՞լ»
09.03.2021
3295 0

Կիրակի կայացած մադրիդյան դերբիի ընդմիջումից առաջ խոտածածկին լարվածություն էր տիրում. «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն ու «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը երկար զրույց էին անցկացնում:

Movistar-ի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչ են խոսել ուրուգվայցին ու իսպանացին:

«Անցյալ մրցաշրջանի Լա լիգայի տիտղոսից հետո դու ուզում ես բողոքե՞լ»,- Սուարեսն ասել է Վասկեսին, երբ վերջինը բողոքել է Ֆելիպեի դրվագում չնշանակված 11-մետրանոցից:

«Եթե մենք՝ ոչ, ապա դուք էլ չէիք հաղթելու: Կա՛մ մենք կպարտվեինք, կա՛մ դուք չէիք հաղթի»,- պատասխանել է Լուկաս Վասկեսը:

«Եվ ինչպե՞ս եք դուք այն հաղթել»,- արձագանքել է Սուարեսը:

Մարիո Էրմոսոն նույնպես շատ ուշադիր հետևել է խոսակցությանը՝ կատարելով սեփական մեկնաբանությունը:

Fenomeno, Realmadrid.am