Լուրեր

Զիդանը կրկնեց Դել Բոսկեի ցուցանիշը
07.03.2021
2872 0

Լա լիգայի շրջանակներում «Ռեալը» արտագնա խաղում 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատլետիկոյի» հետ։ Զինեդին Զիդանը «սերուցքայինների» ղեկին անցկացրեց իր 246-րդ հանդիպումը։

Այդ ցուցանիշով նա հավասարվեց Վիսենտե Դել Բոսկեին։ Ավելի բարձր ցուցանիշ միայն Միգել Մունյոսը ունի՝ 605։

246 պաշտոնական խաղում Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» 161 հաղթանակ է տարել, 50 անգամ ոչ-ոքի խաղացել ու 35 անգամ պարտվել։ Դել Բոսկեի վիճակագրությունը հետևյալն է. 133 հաղթանակ, 58 ոչ-ոքի ու 55 պարտություն։


Ամենակարդացված