• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Գալասը խոսել է Մբապեի՝ Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու արգելքի մասին

Լուրեր

Գալասը խոսել է Մբապեի՝ Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու արգելքի մասին
06.07.2024
1270 0

Ֆրանսիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Վիլյամ Գալասը բացատրել է, թե ինչու Մադրիդի «Ռեալը» Կիլիան Մբապեին չի թողել մասնակցելու Օլիմպիական խաղերին։

«Որպես ֆուտբոլիստ ես երազում էի հանդես գալ Չեմպիոնների լիգայում, Աշխարհի առաջնությունում, ԱՊԼ–ում և Լիգա 1–ում, բայց Մբապեի պես ֆուտբոլիստները երազում են խաղալ նաև Օլիմպիական խաղերում։ Ցավալի է, որ նա այդ հնարավորությունը չունի, քանի որ դա յուրահատուկ մրցաշար է։ 

Եթե նայենք «Ռեալի» դիտանկյունից, ապա ակումբը չի ցանկանում, որ Մբապեն վնասվածք ստանա։ Ես հասկանում եմ իրավիճակը, բայց խոսքը շատ մեծ գումարների մասին է»,– ասել է նա։