• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Դինամո Զագրեբի» նախագահը յուրօրինակ կերպով հետ վերադառնալու առաջարկ է արել Մոդրիչին

Հոդվածներ

«Դինամո Զագրեբի» նախագահը յուրօրինակ կերպով հետ վերադառնալու առաջարկ է արել Մոդրիչին
07.04.2024
477 0

«Դինամոյում»- ցանկանում են, որ Մոդրիչն իր կարիերան ավարտի Խորվաթիայում։ 

Զագրեբյան ակումբի նախագահ Վելիմիր Զաեցը Marca պարբերականում էջ է գնել, որի միջոցով հետ վերադառնալու առաջարկ է կատարել Լուկա Մոդրիչին։

Հատուկ էջում «Դինամոյի» մարզաշապիկն է՝ 10 համարով և Մոդրիչ գրառմամբ։ Նկարը մեկնաբանվել է այս հեշթեգով՝ #ՍրանումԿլիներԻմաստը։

Հիշեցնենք, որ Մոդրիչի գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ 

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված