• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Թիմը շարունակում է նախապատրաստվել «Օսասունայի» դեմ խաղին՝ առանց Զինեդին Զիդանի

Հոդվածներ

Թիմը շարունակում է նախապատրաստվել «Օսասունայի» դեմ խաղին՝ առանց Զինեդին Զիդանի
07.01.2021
1787 0

Հինգշաբթի օրը «Ռեալի» ֆուտբոլիստները հերթական մարզումն անցկացրին Լա լիգայի 18-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ հանդիպման նախապատրաստության շրջանակում:

Ֆուտբոլիստները նախավարժանք կատարեցին գնդակով և առանց գնդակի, որից հետո անցան ֆիզիկական վարժությունների կատարման: Ինչպես նախորդ օրը, այս անգամ էլ մարզումն ավարտվեց փոքրացված խաղադաշտում երկկողմանի խաղով:

Ռոդրիգոն ու Կարվախալը աշխատեցին մարզասրահում: 

Մարզմանը բացակայում էր Զինեդին Զիդանն, ով, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, շփում էր ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: Ֆրանսիացի մասնագետի թեսթի պատասխանը բացասական է եղել, այնուամենայնիվ, նա ինքնամեկուսացել է:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված