Հոդվածներ

Անդրեյ Լունինը՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղի մասին
02.04.2024
1061 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը, Լա լիգայի 30–րդ տուրում կայացած «Ատլետիկի» դեմ խաղից հետո (2-0) խոսել է ՉԼ–ի քառորդ եզրափակիչում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի մասին։

«Մենք լրջորեն պատրաստվելու ենք այդ խաղին։ Հիմա մենք կվերականգնվենք, մի քանի օր կունենանք որպեսզի լավ պատրաստվենք և մարզվենք։

Մենք կդիտենք մրցակցի խաղը և ամեն ինչ կանենք, որպեսզի լավագույն արդյունքը ցույց տանք»,– Լունինի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ ՉԼ–ի քառորդ եզրափակիչում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9–ին՝ Երևանի ժամանակով 23։00–ին։ Պատասխան հանդիպումը կկայանա Անգլիայում՝ ապրիլի 17–ին։


Ամենակարդացված