• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին նշել է «Ռեալի» այն խաղացողին, որը կարող է խաղալ հարձակման բոլոր դիրքերում

Հոդվածներ

Անչելոտին նշել է «Ռեալի» այն խաղացողին, որը կարող է խաղալ հարձակման բոլոր դիրքերում
17.03.2024
3684 0

Լա լիգայի հերթական տուրի՝ «Օսասունայի» դեմ (4-2) խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովեստի խոսքեր է ասել Բրահիմ Դիասի հասցեին:

«Նա հարձակման խաղացող է, սակայն կարող է նույն հաջողությամբ հանդես գալ առջևի մյուս խաղային դիրքերում: Այսօր նա ձախ կիսաեզրում էր ու հաջողությամբ գործակցում էր Վինիսիուսի հետ: Բրահիմի ուժը մեծ արագությունն է: Մրցակիցը չի կարողանում փակել նրան, քանի որ անդադար փոխում է դիրքը: Դիասը մեզ շատ հնարավորություններ է տալիս»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Բրահիմ Դիասն անցկացրել է 33 խաղ՝ դառնալով 9 գոլ ու 4 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված