Հոդվածներ

АВС. Ռամոսը պայման է դրել «Ռեալի» առջև
02.01.2021
5117 0

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարացման հարցը դեռևս անորոշ է մնում: Կողմերը չեն կարողանում համաձայնության գալ ֆինանսական մասով: Իսպանացու գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի ամռանը: Նրա տարեկան աշխատավարձի չափը կազմում է 12 մլն եվրո, սակայն Սերխիոն 2 անգամ համաձայնել է 10%-ի կրճատման, որպեսզի օգնի ակումբին հաղթահարելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսական խնդիրները:

Ինչպես հաղորդում է АВС-ն, 34-ամյա պաշտպանը պայման է դրել «արքայական» ակումբի առջև. նա ցանկանում է 2 տարվա պայմանագիր և 2 մլն եվրո բոնուս այն դեպքում, եթե 2022 և 2023 թվականներին 30-ական պաշտոնական խաղ անցկացնի «Ռեալի» կազմում:

Սերխիոն կարծում է, որ ինքն արժանի է այդ բոնուսին, ու դա յուրատեսակ փոխհատուցում կլինի աշխատավարձի կրճատմանը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է Ժոզե Մոուրինյոյի «Տոտենհեմը»:

Fanat, Realmadrid.am




Ամենակարդացված