• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» նախօրոք նշված կետ կակտիվացնի նախկին պաշտպանի պայմանագրում

Հոդվածներ

«Ռեալը» նախօրոք նշված կետ կակտիվացնի նախկին պաշտպանի պայմանագրում
05.03.2024
738 0

Մադրիդի «Ռեալը» հետ կգնի «Ժիրոնայի» պաշտպան Միգել Գուտյերեսին:

Cadena Ser-ի հաղորդմամբ՝ մադրիդյան գրանդն այսպիսի կետ է նշել 22-ամյա խաղացողի պայմանագրում: 

Գործարքի արժեքը կկազմի 8 միլիոն եվրո:

Նշվում է, որ ձախ պաշտպաններ Ֆրան Գարսիան ու Ֆերլան Մենդին, ամենայն հավանականությամբ, կլքեն մադրիդյան գրանդը:

Հիշեցնենք, որ Միգել Գուտյերեսը կատալոնական ակումբի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 խաղ՝ դառնալով գոլի և 6 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված