Հոդվածներ

Հայտնի է՝ ինչու է Զիդանը մինչև հիմա գործազուրկ
01.03.2024
1854 0

Լեգենդար Զինեդին Զիդանը գործազուրկ է 2021 թվականից ի վեր, երբ երկրորդ անգամ հեռացավ «Ռեալի» ղեկից։

Այդ օրվանից հետո նրան բազմաթիվ ակումբների հետ են կապել, սակայն նա կտրուկ մերժումով է պատասխանել։

«Ռեալում» Զիզուի նախկին թիմակից Թոմաս Գրավեսենի խոսքով՝ ֆրանսիացին առանց աշխատանքի է, քանի որ պատրաստ է գլխավորել միայն երեք ակումբ։

Գրավեսենը` Discovery Plus–ին․ «Երկու տարի առաջ ես զրուցեցի Զիդանի հետ Մադրիդում և նա ինձ ասաց, որ միայն երեք ակումբ կա, որտեղ պատրաստ է աշխատել՝ «Մարսելը», «Ռեալ Մադրիդը» և Ֆրանսիայի հավաքականը։ Ես վերջերս նույնպես հարցրի, թե արդյոք նա պատրաստվում է վերադառնալ աշխատանքի և նա ինձ ասաց՝ միայն այս երեք թիմերում թափուր հաստիքի առկայության դեպքում»։


Ամենակարդացված