• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Վստահ եմ, որ Գյուլերը շատ լավ հասկանում է իմ այդ որոշման պատճառը»

Հոդվածներ

Անչելոտի․ «Վստահ եմ, որ Գյուլերը շատ լավ հասկանում է իմ այդ որոշման պատճառը»
26.02.2024
1401 0

Իսպանիայի առաջնության 26–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթեց «Սևիլիային» (1-0):

Իտալացի մասնագետի հետխաղային մամուլի ասուլիսը

«Մենք պայքարեցինք մինչև վերջ և խաղացինք մեծ ինտենսիվությամբ՝ հանդիպման ընթացքում չկորցնելով վերահսկողությունը խաղի նկատմամբ։ Թիմը շատ հնարավորություններ էր ստեղծում և արդյունքում կարողացանք հաղթել։ Մենք արժանի էինք այս հաջողությանը։ Ես գոհ եմ այսօրվա հանդիպումից»։

«Մոդրիչը հիանալի գոլ խփեց, որը մեզ օգնեց 3 միավոր վաստակել։ Դժվար է նրան պահեստայինների նստարանում թողնելը, քանի որ Լուկան օրինակ է բոլորի համար։ Մոդրիչի ապագան կախված է իրենից և մենք կսպասենք նրա որոշմանը։ Չգիտեմ՝ ինչ է մտածում, սակայն կարող եմ ասել, որ նա հիանալի ու համեստ տղա է։ Չգիտեմ՝ կցանկանա հաջորդ մրցաշրջանում մնալ պահեստայիններին, սակայն ես միշտ ասում եմ, որ գլխավորը խաղաժամանակի որակն է, այլ ոչ թե քանակը։

Կրոսի, Նաչոյի և Մոդրիչի պայմանագրի երկարաձգման հարցն ակումբը կորոշի առաջիկա ամիսներին»։

«Ես ծրագրում էի Գյուլերին մտցնել նախքան Մոդրիչի գոլը, սակայն դրանից հետո որոշեցի խաղաժամանակ տրամադրել Սեբալյոսին, որն ավելի պաշտպանողական ֆուտբոլիստ է։ Ես վստահ եմ, որ Արդանը շատ լավ հասկանում է իմ որոշման պատճառը»։

«Ես կարծում եմ, որ ֆուտբոլի նոր օրենքները դժվար են բոլոր ֆուտբոլային մարդկանց համար։ VAR–ը ստեղծվել է սխալները շտկելու համար։ Նաչոն միաժամանակ դիպավ ոտքին և գնդակին, այդ պատճառով էլ գոլը պետք է արձանագրվեր։ Սա ընդհանուր խնդիր է»։

«Ռամոսը միշտ մեր սրտերում է մնում իր հաջողությունների համար։ Մենք միշտ երախտապարտ կլինենք նրան»։


Ամենակարդացված