Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
25.08.2023
3165 0

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստում Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի ելույթից հետո, որը կայացել է այսօր, «Ռեալ Մադրիդը» ցանկանում է հայտարարել հետևյալը.

Մեր ակումբը լիովին աջակցում է Բարձրագույն մարզական խորհրդի նախագահ Վիկտոր Ֆրանկոսի կայացրած որոշումը, որն անհապաղ այս գործը փոխանցելու է մարզական հարցերով ադմինիստրատիվ տրիբունալ:

Հետայսու, «Ռեալը» լիովին վստահում է համապատասխան կոմպետենտ օրգանների՝ այս պարագայում բարձրագույն մարզական խորհրդի գործողություններին:

Մեր ակումբն աջակցում է մեր կանանց ֆուտբոլի թիմին և ևս մեկ անգամ շնորհավորում է պատմական արդյունքի՝ աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելու համար, ինչպես նաև շարունակելու է աշխատել մեր երկրում կանանց ֆուտբոլի զարգացման և աճի համար»:

Հիշեցնենք, որ կանանց աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 1-0 հաշվով հաղթել էր Անգլիայի հավաքականին:

Պարգևատրության արարողության ժամանակ Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը համբուրել էր ֆուտբոլիստուհիներից մեկին, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել ֆուտբոլային աշխարհում և կարող է հանգեցնել պաշտոնյայի պաշտոնանկությանը:


Ամենակարդացված