• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ինչու՞ մինչմրցաշրջանային հավաքին «Ռեալի» այդքան քիչ սան է մեկնել

Հոդվածներ

Ինչու՞ մինչմրցաշրջանային հավաքին «Ռեալի» այդքան քիչ սան է մեկնել
19.07.2023
1669 0

«Ռեալի» ամերիկյան տուրի հայտացուցակում, որը հրապարակվել է այսօր, ընդամենը 3 ֆուտբոլիստ կա ակադեմիայից, ինչու՞ է այդպես ստացվել:

Ամենահեշտը դասական դարձած արտահայտությունն է՝ «իտալացին չի հավատում իր ֆուտբոլիստներին», բայց, իրականում, ամեն բան այլ է: Մի կողմից «Ռեալի» առաջին թիմում արդեն բավական թվով բարձր մակարդակի երիտասարդներ կան, իսկ մյուս կողմից՝ ամառային դադարի ժամանակ ֆուտբոլիստների պատրաստության սխեմայի փոփոխությունը:

Գլխավոր թիմի բոլոր ներկայացուցիչներն արձակուրդին աշխատել են անձնական մարզիչների հետ և մինչմրցաշրջանը սկսել են հանդիպումներին գրեթե պատրաստ: Դա նշանակում է, որ թիմի մյուս կազմը, որը մադրիդցիներին կմիանա Լոս Անջելեսում, առաջին օրվանից աշխատելու է գրեթե նույն տեմպով, ինչ այն ֆուտբոլիստները, որոնք առաջին օրվանից պատրաստվել են մինչմրցաշրջանին:

Կանտերայի մեծ քանակությունը մինչմրցաշրջանում խնդիրներ է ստեղծում 64-ամյա մասնագետի համար: Սա այն պատճառով, որ մարզումներին շատ վարժություններ «10-ը 10-ի դեմ» ձևաչափով են: Եթե շատ ֆուտբոլիստներ ժամանեն, ապա որոշ վարժություններ անհնարին կլինի կատարել մարզման ժամանակ, ինչը հաճելի չի յուրաքանչյուր մարզչի:

Դա է պատճառը, որ սաներից միայն Նիկո Պասն է, որին Անչելոտին վստահում է վնասվածք ստացած Մարիո Մարտինի հետ մասին: Արգենտինացին կզբաղեցնի վնասվածք ստացած Սեբալյոսի տեղը և կգործի կիսապաշտպանության կենտրոնում:



Ամենակարդացված