Հոդվածներ

Անչելոտին 2024-ին կգխավորի Բրազիլիայի հավաքականը
05.07.2023
1102 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին 2024-ի հունիսին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը:

«Անչելոտին Բրազիլիայի հավաքականը կնախապատրաստի 2024թ. Ամերիկայի գավաթի խաղերին, նրա պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2026թ. աշխարհի առաջնության ավարտը»,- Ռոդրիգեսի խոսքը փոխանցում է El Chiringuito-ն:

«Ռեալի» նախագահը և Բրազիլիայի ֆուտբոլի կոֆեդերացիան բանավոր պայմանավորվածության են հասել:

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը «Արքայական ակումբը» երկրորդ անգամ գլխավորել է 2021 թվականի հուլիսին: Մադրիդյան գրանդի ղեկին նա երկու տարում հաղթել է Չեմպիոնների լիգայում, աշխարհի ակումբային առաջնությունում, Իսպանիայի առաջնությունում ու նվաճել երկրի Սուպերգավաթը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված