Հոդվածներ

Անչելոտի. «Վինիսիուսն ինչպես միշտ լավ հանդիպում անցկացրեց»
19.02.2023
2069 0

Լա լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Օսասունային»:

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը:

«Դժվար հանդիպում էր, երկու թիմերն էլ լավ խաղացին: Մենք շատ գոհ ենք հաղթանակի կապակցությամբ: Մենք համբերեցինք ու կարևոր պահին գոլ խփեցինք»:

«Ալվարո Ռոդրիգեսը շատ լավ որակներ ունի: Նա բարձրահասակ է, կարողանում է հիանալի ղեկավարել գնդակը, ինչպես նաև լավ է խաղում գլխով: Երիտասարդ ֆուտբոլիստի համար հեշտ չէ պարզապես դուրս գալ ու նորամուտը նշել գլխավոր թիմում:

Նա գոլային փոխանցումներ կատարեց և ես վստահ եմ, որ նա մեզ կօգնի նախքան մրցաշրջանի ավարտը: Պետք է Ռաուլի հետ քննարկել, թե արդյոք նա կկարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել առաջին թիմում: Նա անգամ կարող է խաղալ «Կաստիլյայի» կազմում կիրակի երեկոյան, բայց հնարավոր է, ոչ ամբողջական հանդիպում»:

«Կամավինգան շատ լավ է խաղում ու մենք շատ գոհ ենք նրանից: Նա էներգիա է հաղորդում: «Օսասունայի» դեմ խաղում նա շատ լավ տեսք ուներ: Երբ նա ու Վալվերդեն զույգ են կազմում, ապա դա մեծ ազդեցություն է ունենում խաղի ելքի վրա»:


Ամենակարդացված