• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Վալյադոլիդ» - «Ռեալ Մադրիդ». նախախաղային փաստեր, վիճակագրություն

Հոդվածներ

«Վալյադոլիդ» - «Ռեալ Մադրիդ». նախախաղային փաստեր, վիճակագրություն
30.12.2022
949 0

Դեկտեմբերի 31-ին Երևանի ժամանակով 00:30-ին Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում արտագնա հանդիպում կանցկացնի «Վալյադոլիդի» հետ:

1. «Ռեալ Մադրիդն» ու «Վալյադոլիդն» ամբողջ պատմության մեջ մրցել են 99 անգամ. 62 անգամ հաղթել են «սերուցքայինները», արձանագրվել է 21 ոչ-ոքի, 16 հաղթանակ տարել են «բլանկիվիոլեստասները»:

2. Ամբողջ դիմակայության ընթացքում «Ռեալը» խփել է 199 գոլ, իսկ «Վալյադոլիդը» աչքի է ընկել 103 անգամ:

3. Անչելոտին 2 անգամ է հանդիպել «Վալյադոլիդին»՝ 1 հաղթանակ և 1 ոչ-ոքի:

4. «Վալյադոլիդի» գլխավոր մարզիչ Պաչետան ու Անչելոտին դեռ ոչ մի անգամ չեն մրցել միմյանց դեմ:

5. «Վալյադոլիդի» կազմում կան 4 ֆուտբոլիստներ, որոնք գտնվել են «Ռեալի» համակարգում՝ Խավի Սանչեսը (կենտրոնական պաշտպան, 25 տարեկան), Ֆրեսեդան (աջ պաշտպան, 18 տարեկան), Պլանոն (աջ եզրային հարձակվող, 31 տարեկան), Նարվայեսը (հարձակվող, 27 տարեկան):

6. Դիմակայության լավագույն ռմբարկուն Ռաուլն է՝ 18 գոլ:

7. Transfermarkt-ի վարկածով «Ռեալի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Վինիսիուս Ժունիորն է (120 միլիոն եվրո), իսկ «Վալյադոլիդի» կազմում՝ Պլատան (5 միլիոն եվրո):


Ամենակարդացված