Հոդվածներ

Հայտնի է՝ ինչու է Չուամենին բացակայում «Ռեալի» հայտացուցակից
02.11.2022
2835 0

«Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին բաց կթողնի «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղը:

Ինչպես հաղորդում է L’Équipe-ը, ֆրանսիացու մոտ ախտորոշվել է մկանային լարվածություն: Նա նաև բաց էր թողել «Ժիրոնայի» դեմ Լա լիգայի խաղը, որն ավարտվել էր 1-1 հաշվով:

Երեքշբաթի օրը Չուամենին չի մարզվել «Արքայական ակումբի» ընդհանուր խմբում: Երիտասարդ կիսապաշտպանն աշխատել է մարզասրահում:

«Ռեալ» - «Սելթիկ» խաղը կկայանա նոյեմբերի 2-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված