Հոդվածներ

Կուրտուան մեծ հավանականությամբ բաց կթողնի «Էլ Կլասիկոն»
14.10.2022
4416 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ կայացած մարզման ժամանակ չի ընդգրկվել ընդհանուր խմբում։ 

«Արքայական» ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել և մտադիր են համբերատարորեն մոտենալ բելգիացու ապաքինմանը։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Կուրտուան ցավեր էր զգացել մեջքի հատվածում և այդ պահից ի վեր խաղադաշտ դուրս չի եկել։ 

Սպասվում է, որ «Բարսելոնայի» դեմ խաղում «Ռեալի» դարպասը պաշտպանելու է Անդրեյ Լունինը։ 

Թիմերի միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 18։15-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված