Հոդվածներ

Ռյուդիգեր. «Իմ ու Վերների միջև դիմակայությունը հետաքրքիր կլինի»
13.09.2022
1621 0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի՝ նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերը «Լայպցիգի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ։

 «Սանտիագո Բեռնաբեուն» հիանալի վայր է՝ փայլուն մթնոլորտով․ ես սիրում եմ խաղալ մեր երկրպագուների առջև»։

 «Լավ թիմի դեմ հիանալի խաղ է լինելու։ «Լայպցիգը» բարձր տեմպով է գործում։ Հուսամ, որ խաղադաշտ դուրս գալուց հետո կկարողանամ արդյունավետ գործել»։

«Ռեալի» ֆուտբոլիստները շատ լավն են։ Այստեղ ես ավելի շուտ հարմարվեցի, քան կարիերայումս ցանկացած այլ տեղ։

«Ուրախ եմ, որ թիմին օգնում եմ գոլերովս։ Եթե կարողանամ ևս մոտ 5 գոլ խփել, շատ գոհ կլինեմ իմ ներդրումով»։

«Իմ ու Վերների միջև դիմակայությունը հետաքրքիր կլինի։ Խաղադաշտից դուրս մենք լավ ընկերներ ենք։

«Վինիսիուսը տխրեցնում է մրցակիցներին իր ունակություններո՞վ։ Նա տաղանդավոր և ստեղծարար ֆուտբոլիստ է, այդ պատճառով էլ երբեմն բախվում է մրցակցի ֆուտբոլիստների հետ, իսկ նրանք, իրենց հերթին, վնասում են նրան։

Նա պետք է դիմակայի դրան։ Վինին պարզապես իր աշխատանքն է անում։ Բոլորն էլ գիտեն, թե ինչքան լավն է նա։ Նա սիրում է զվարճանալ և հիանալի թիմային խաղացող է։ Մենք լավ հարաբերություններ ենք պահպանում։

«Իմ իսպաներե՞նը, հաղորդակցվելը առանցքային դեր ունի և այն թեթևացնում է կյանքը։ Կարծում եմ, որ խաղերից առաջ թիմային խոսակցությունները կարևոր են։ Ես հասկանում եմ դա և կարող եմ թիմակիցների հետ հաղորդակցվել խաղադաշտում»։

«Ես ֆիզիկապես ուժեղ եմ ու կոպիտ եմ նետվում սահանկումների՝ ոչ մեկին վնաս չտալով։ Ես արդեն 5 տարի է, ինչ կարմիր քարտ չեմ ստացել»։

«Նկունկուն շատ լավ, երիտասարդ ֆուտբոլիստ է, «Լայպցիգի» լավագույն խաղացողը։ Նա արագ աճող ֆուտբոլիստ է»։


Ամենակարդացված