Հոդվածներ

Իսկոն հայտնել է, որ լքում է «Ռեալը»
30.05.2022
2749 0

Իսկոն հայտարարել է, որ լքում է «Ռեալը»։

Կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ լրանում է այս ամառ։ Նա «Ռեալից» հեռանում է ազատ գործակալի կարգավիճակով։

«Երբ ես «Մալագայում» էի՝ գիտեի, որ պետք է հեռանամ։ Ես այլ թիմի հետ էի պայմանավորվել, բայց «Ռեալը» բախեց իմ դուռը և «Ռեալին» անհնար է մերժելը։ Դա երբեք չի կարող լինել՝ չնայած միշտ բացառություններ կան։

Հիշում եմ, որ մտերիմներիս ասում էի՝ «Գրողը տանի, «Ռեալը» արդեն շատ տարիներ չի հաղթել Չեմպիոնների լիգան։ Եվ ես ակումբի հետ նվաճեցի դեսիման։ Այն, ինչ եղավ հետո՝ պատմություն է։

9 տարի անց, ակումբում իմ պատմությունը մոտենում է ավարտին։ Այս ակումբն ինձ օգնեց իրականացնել այն երազանքներս, որը ես ունեի, երբ փոքր էի։

Երազանքների իրականացումից, մեծ քանակի տիտղոսներ նվաճելուց բացի, ակումբն ինձ հնարավորություն տվեց խաղալ մեծագույնների հետ, հանդիպել զարմանալի մարդկանց։ Ես շատ լավ ժամանակ եմ անցկացրել և ոչ ոք չի կարող դա ինձանից խլել, քանի որ ես անպայման կհիշեմ ամեն լավ բան։ Հուսով եմ՝ դուք նույնպես։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, մարզիչներին, աշխատողներին ու «Սանտիագո Բեռնաբուին»՝ կատարած ամբողջ աշխատանքի, սիրո ու աջակցության համար, որի կարիքն ունի յուրաքանչյուրը և որի պակասը ես երբեք չեմ զգացել։

Շնորհակալություն եմ հայտնում նաև երկրպագուներին, որոնք ինձ ջերմ ընդունեցին և անհավանական աջակցություն ցուցաբերեցին առաջին օրվանից։ Երկրպագուներն այս թիմին ուղեկցում են աշխարհի ամեն անկյունում։

Իմիջայլոց, ես երեկ ընկերոջս ասացի, որ չեմ հասկանում՝ ինչու են նրանք երեկույթ կազմակերպում, եթե ՉԼ-ի 15-րդ տիտղոսն արդեն ճամփին է։ Ցտեսություն և Hala Madrid»,- գրել է Իսկոն։

Իսկոն «Ռեալի» հետ 19 տիտղոս է նվաճել՝ այդ թվում Չեմպիոնների լիգայի 5 հաղթանակ և 3 չեմպիոնություն։


Ամենակարդացված