Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո
30.05.2022
2643 0

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։

1. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 14-ակի գավաթակիր է։ Երկու անգամ ավելի շատ՝ քան մոտակա հետապնդողը («Միլան»՝ 7):

2. Անչելոտին ֆուտբոլի պատմության միակ մարզիչն է, որը 4 Չեմպիոնների լիգայի տիտղոս է նվաճել։

3. Մարսելոն իր 25-րդ տիտղոսը նվաճեց «Ռեալի» կազմում

4. ՉԼ-ի ավարտված մրցաշրջանում Կուրտուան 59 սեյվ է կատարել։ Սա 2003/04 մրցաշրջանից ի վեր լավագույն ցուցանիշն է։

5. Կուրտուան 9 սեյվ է կատարել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Սա մրցաշարի որոշիչ խաղում լավագույն ցուցանիշն է 2003/04 մրցաշրջանից ի վեր։

6. Վինիսիուս Ժունիորը 08/09 մրցաշրջանից ի վեր առաջին հարավամերիկացին է, որը մինչև 21 տարեկանը (ներառյալ) 10 գոլի է մասնակցում Չեմպիոնների լիգայում։

7. Վինիսիուսը (21 տարեկան, 320 օրական) Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գոլ խփած 5-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։

8. Բենզեման պատմության 3-րդ ֆրանսիացին է, որը ոչ ֆրանսիական ակումբին թիմի ավագի կարգավիճակում առաջնորդում է ՉԼ-ի եզրափակիչ։

9. «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության առաջին թիմն է, որի մեկնարկային կազմում մրցաշարում 100-ից ավելի հանդիպումների մասնակցած միանգամից 4 ֆուտբոլիստ խաղը սկսում են մեկնարկային րոպեներից։


Ամենակարդացված