• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մոդրիչը երկու ամիս առաջ բանավոր համաձայնության է հասել նոր պայմանագրի հարցում

Հոդվածներ

Մոդրիչը երկու ամիս առաջ բանավոր համաձայնության է հասել նոր պայմանագրի հարցում
29.05.2022
3248 0

Լուկա Մոդրիչը կմնա «Ռեալում» առնվազն ևս մեկ մրցաշրջան։ 

Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ, խորվաթ ֆուտբոլիստը Մոդրիչն արդեն իսկ նոր պայմանագիր է կնքել «Սերուցքայինների» հետ։ 

Կողմերը դեռ երկու ամիս առաջ են բանավոր համաձայնության հասել, իսկ օրերս կնքվել է նաև պայմանագիրը։ «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա շատ շուտով։ 

Marca-ի փոխանցմամբ, Մոդրիչը աշխատավարձի չափը նոր պայմանագրով փոփոխության չի ենթարկվի։ 

Լուկան «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված