Հոդվածներ

Մարսելոն հեռանում է «Ռեալից»
29.05.2022
4167 0

Չեմպիոնների լիգայում հաղթանակ տոնելուց հետո Մարսելոն հայտարարել է, որ հեռանում է «Ռեալից»:

«Սա իմ վերջին խաղն էր «Ռեալի» կազմում. այսպես վերջացնելը մեծ ուրախություն է»,- ասել է բրազիլացին «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո:

34-ամյա ֆուտբոլիստը շուրջ 18 տարի պաշտպանում է «Արքայական» ակումբի գույները: Նա 25 տիտղոս է նվաճել «սերուցքայինների» կազմում և թիմի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է:

Մարսելոն 6 անգամ հաղթել է Լա լիգայում, 2 անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, 5 անգամ՝ սուպերգավաթը, 3 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը,  5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 4 անգամ՝ Աշխարհի ակումբային առաջնության:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված