• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կլոպը՝ Անչելոտիի մասին. «Իմ անգլերենը այնքան էլ լավը չէ, որպեսզի հարմար բառ գտնեմ նրա համար»

Հոդվածներ

Կլոպը՝ Անչելոտիի մասին. «Իմ անգլերենը այնքան էլ լավը չէ, որպեսզի հարմար բառ գտնեմ նրա համար»
26.05.2022
5280 0

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է շռայլել Կարլո Անչելոտիի հասցեին։ 

«Վստահ եմ, որ իմ անգլերենը այնքան էլ լավը չէ, որպեսզի կարողանամ հարմար բառ գտնել Նրա համար։  Կարլոն համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր մարզիչներից մեկն է, բայց պետք է առանձնացնել այն, թե ինչպես է նա վերաբերվում այդ հաղթանակներին։ Նա լավագույն մարդկանցից է, որին երբևէ կարող եք հանդիպել։ 

Մենք լավ հարաբերություններ ունենք։  Նույնիսկ նրա՝ «Էվերթոնում» անցկացրած ժամանակահատվածում մենք հարգել ենք միմյանց ու պահպանել լավ հարաբերությունները։ 

Նա իր կարիերայի ընթացքում հաղթել է ամեն ինչ։ Կարլոն շատ հաջողակ մարզիչ է, բայց այդ ամենը կապ չունի ներկայիս իրավիճակի հետ». նշել է Կլոպը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված