Հոդվածներ

Անչելոտի. «Սա համաշխարհային ֆուտբոլի ամենակարևոր հանդիպումն է»
25.05.2022
3037 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի մեդիա օրվան և ՉԼ-ի եզրափակիչից առաջ պատասխանել լրագրողների հարցերին։

ԹԻՄԻ ՄԱՍԻՆ

«Թիմի հետ ամեն բան կարգին է, երեկվանից մենք բոլորս մարզվել ենք։ Մարսելոն խնդիրներ ունի, բայց, ընդհանուր առմամբ, թիմը լավ մարզավիճակում է և անհամբերությամբ է սպասում խաղին»։

«Մենք խաղին հանդարձ կերպով պատրաստվում ենք ու կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա։ Մենք շատ մոտիվացված ենք։ Սա համաշխարհային ֆուտբոլի ամենակարևոր հանդիպումն է և մենք պատրաստ ենք ներդնել մեր ամբողջ ուժերը։ Մեր ակումբը շատ տիտղոսներ է նվաճել և բոլոր մադրիդիստները շատ են հպարտանում մեր թիմով, մենք հաճույք ենք ստանում դրանից»։

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հիմա մենք վայելում ենք պահը, ցանկանում ենք լավ պատրաստվել խաղին։ Թիմի հետ ամեն բան կարգին է, մթնոլորտը լավն է։ Տարեցտարի Եվրոպայում մրցակցությունն ավելի է սրվում։ Շատ թիմեր են ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգան։ Այդ առումով, եզրափակիչում մասնակցելը շատ մեծ հաջողություն է։ «Ռեալը» վերջին 8 տարիներին մի քանի անգամ գլխավերևում է պահել գավաթը և հիմա հնարավորություն կա դա կրկին անելու, ինչը նույնպես հաջողություն է»։

ԼԱ ԼԻԳԱՅՈՒ՞Մ Է ԴԺՎԱՐ ՀԱՂԹԵԼԸ, ԹԵ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ

«Հաղթելը դժվար է, լինի դա Լա լիգայում կամ Չեմպիոնների լիգայում. դրանք տարբեր մրցաշարեր են։ Չեմպիոնների լիգայում սխալվելու հնարավորություն չկա, իսկ Լա լիգայում կարող ես շտկել սխաները, եթե 1 խաղ պարտվել ես»։

ՌՈԴՐԻԳՈՅԻ ՄԱՍԻՆ

«Ռոդրիգոն կարող է լինել մեկնարկային կազմում, քանի որ երբ նա խաղադաշտում է՝ տարբերություն է ստեղծում։ Ես չեմ անհանգստանում, քանի որ գիտեմ՝ ինչերի է ունա։ Առաջիկա խաղը 11 ֆուտբոլիստների համար չէ, այլ մեծ թվով խաղացողների։ Մենք եզրափակիչ ենք հասել, քանի որ այն ֆուտբոլիստները, որոնք 3-4 րոպե խաղաժամանակ են ստացել, օգնել են թիմին»։

11-ՄԵՏՐԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Պետք է պատրաստել 11-մետրանոց իրացնողների ցանկը, որոնց մենք լավագույնն ենք համարում։ Եթե բանը հասնի 11-մետրանոցներին, ապա պետք է ֆուտբոլիստներին հարցնել՝ պատրաստ են նրան հարվածելուն։ Սա շատ դժվար է. եզրափակիչներ են եղել, երբ դժվար էր ցանկացողների գտնելը»։

ԱՐԺԱՆԻ՞ Է «ՌԵԱԼԸ» ՀԱՂԹԵԼ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ

«Մենք արժանի ենք հաղթանակի, քանի որ հասել ենք եզրափակիչ։ Մրցաշարի նախորդ հատվածներում մենք արժանի էինք հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուն, քանի որ պայքարում էինք։ Մենք բացառիկ վարպետություն չենք ցուցաբերել, բայց ոչ մեկը մեզ չէր կարող գերազանցել մոտիվացիայի առումով։ Սա ՉԼ-ում հաղթելու համար բավարար պայման չէ, պետք է լավ խաղալ, լինել մոտիվացված»։

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԵԶՐԱՓԱԿԻՉԸ

«Ինձ համար ամենադժվարը խաղից 3-4 ժամ առաջն է։ Դա ֆիզիկական անկարողությունն է։ Այս մրցաշրջանում ինձ համար ծանր է. արյան բարձր ճնշում, սրտի հաճախակի զարկեր, բացասական մտքեր.... բայց լավ է, որ ամեն ինչ վերջանում է խաղը սկսվելուն պես»։

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

«Շատ լավ է, որ թիմում կան ֆուտբոլիստներ, որոնք մեծ թվով եզրափակիչների են մասնակցել և նորեկներ։ Կարիմը կարող է Կամավինգային ու Մենդիին խորհուրդներ տալ։ Շատ ֆուտբոլիստներ արդեն խաղացել են եզրափակիչում և ես նրանց բացատրելու կարիք չունեմ։ Մեր թիմն ավելի սովոր է եզրափակիչների, քան ուրիշները»։

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՆՉԵԼՈՏԻՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՉԼ-Ն 4 ԱՆԳԱՄ ՀԱՂԹԱԾ ԱՌԱՋԻՆ ՄԱՐԶԻՉԸ

«Դա մեծ հաջողություն կլիներ, բայց ես գիտեմ, որ եզրափակիչում ամեն ինչ կարող է պատահել։ Ես կենտրոնացած եմ անհատական հաջողությունների վրա»։

ԴԵՍԻՄԱՅԻՑ ԱՆՑԵԼ Է 8 ՏԱՐԻ

«Կարելի է այսօրվա մամուլի ասուլիսը համեմատել 2014 թվականի հետ։ Այն ժամանակ ճնշումը շատ ավելի մեծ էր։ «Ռեալը» երկար տարիներ չէր հաղթել Չեմպիոնների լիգայում։ Հիմա մադրիդիստները նույնքան մոտիվացված են, բայց պակաս լարված, ինչը կարող է առավելություն համարվել»։

ՓԼԵՅ-ՕՖՖԻ ԱՄԵՆԱԴԺՎԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

«Հոգեբանական առումով ամենադժվարը «Չելսիի» դեմ խաղին պատրաստվելն էր։ Կար առավելություն, բայց դժվար էր պատրաստվելը։ Մյուս դիմակայություններում մենք այլ կերպ էինք մոտենում, քանի որ պարտվել էինք»։

ՍԱԼԱՀԻ ԽՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ռեալի» պատմության մեջ պարտված եզրափակիչ կա Փարիզում։ Այնպես որ «Լիվերպուլի» դեմ նույնքան մետիվացված ենք լինելու, որքան Սալահը։ Բայց, իհարկե, մենք նրան հարգանքով ենք մոտենում, նա շատ լավ ֆուտբոլիստ է ու մեծ վտանգ է իրենից ներկայացնում»։


Ամենակարդացված