Հոդվածներ

Տչուամենին դարձավ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը
22.05.2022
2629 0

Կարլո Անչելոտին և «Ռեալի» ղեկավարությունը այն մտքին են, որ ակումբին նոր թոփ հարձակվող է պետք, ով կկարողանա փոխարինել Կարիմ Բենզեմային, սակայն միևնույն ժամանակ «Ռեալում» վստահ են, որ ֆրանսիացին դեռ մեկ-երկու մրցաշրջան բարձր մակարդակով հանդես կգա։

Արդեն մի քանի տարի է, ինչ «Ռեալը» աշխատում էր Մբապեի տրանսֆերի վրա։ Հենց այդ պատճառով «Սերուցքայինները» որոշեցին հրաժարվել Էրլինգ Հոլանդի հետ բանակցություններ վարելուց։ Արդյունքում նրանք կորցրին նաև նորվեգացուն, ով արդեն իսկ պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Marca-ի փոխանցմամբ, այժմ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը լինելու է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին։

Մի քանի օր առաջ «Սերուցքայինները» հայտնել են ֆուտբոլիստին, որ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում դժվար թե կարողանան իրականացնել նրա տրանսֆերը, սակայն Մբապեի մերժումից հետո, ակումբը ունի բավարար միջոցներ ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերը իրագորխելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված