Հոդվածներ

«Ռեալը» նոր թոփ հարձակվող ձեռք չի բերի
22.05.2022
3931 0

Երեկ հայտնի դարձավ, որ Կիլիան Մբապեն չի տեղափոխվելու Մադրիդի «Ռեալ»։ Նշվում է, որ «Արքայական» ակումբը այդ ամենից հետո որոշել է նոր թոփ հարձակվող ձեռք չբերել։ 

As-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» նոր սպորտային նածագիծ են ծրագրել, և չեն պատրաստվում թոփ ֆուտբոլիստի տրանսֆեր իրականացնել։ 

Չնայած այն ամենին, որ Մբապեի մերժումը հիասթափեցնող էր, այնուամենայնիվ «Ռեալու» դրական են տրամադրված։ 

Մադրիդյան ակումբը ստեղծված իրավիճակում որոշում է կայացրել հույս դնել Վինիսիուսի և Ռոդրիգոյի վրա ու նրանց դարձնել աստղային ֆուտբոլիստներ։ Ակումբում գտնոմ են, որ այս ֆուտբոլիստները մեծ պոտենցիալ ունեն, և Մբապեի բացակայության պայմաններում այդ պոտենցիալը ավելի լավ կօգտագործեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված