• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գիլեմ Բալագե. «Պերեսը ֆուտբոլիստներին հայտնել է, որ Մբապեն չի տեղափոխվելու «Ռեալ»

Հոդվածներ

Գիլեմ Բալագե. «Պերեսը ֆուտբոլիստներին հայտնել է, որ Մբապեն չի տեղափոխվելու «Ռեալ»
21.05.2022
3638 0

Լրագրող Գիլեմ Բալագեի փոխանցմամբ, Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը կարող է չկայանալ։ .

«Ինձ տեղեկացրել են, որ «Բետիսի» դեմ խաղից հետո Պերեսը հանդերձարանում ֆուտբոլիստներին հայտնել է, որ Մբապեն չի տեղափոխվելու «Ռեալ»։ 

Եկեք սպասենք Մբապեի հայտարարությանը։ Պետք չէ ժամանակից շուտ եզրակացություններ անել». թվիթերյան իր էջում գրել է Բալագեն։ 

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը լուրեր տարածվեցին, որ շուտով Մբապեն կահյտնի «ՊՍԺ»-ից հեռանալու իր որոշման մասին, սակայն երեկ տարածվեցին դրան հակասող լուրեր։ Մասնավորապես նշվում էր, որ Մբապեն մոտ է «ՊՍԺ»-ի հետ նոր պայմանագիր կնքելուն։

Ավելի ուշ ֆուտբոլիստի մայրը հայտարարեց, որ երկու կողմերի հետ էլ կա համաձայնություն, և ամեն բան այժմ պետք է որոշի անձամբ Մբապեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված