Հոդվածներ

Իսկոն հուզվել է «Ռեալի» կազմում անցկացրած իր վերջին խաղից հետո
21.05.2022
3188 0

Երեկ Իսկոն իր վերջին հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» կազմում։

Իսպանացի ֆուտբոլիստը խաղից հետո չի կարողացել զսպել իր արցունքները։ 




30-ամյա ֆուտբոլիստը հուզվել է երկրպագուների բուռն ծափահարություններից հետո։ 

Իսկոն 352 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում՝ դառնալով 53 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։  «Արքայական» ակումբի կազմում Իսկոն նվաճել է 18 տիտղոս։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված