Հոդվածներ

Անչելոտի. «Բենզեման կատարյալ ֆուտբոլիստ է»
15.05.2022
1824 0

Կարլո Անչելոտին հերթական անգամ խոսել է Կարիմ Բենզեմայի մասին և նրան անվանել լավագույնը։ 

«Ինձ համար բարդ է Բենզեմային միայն կենտրոնական հարձակվող անվանելը։ Նա հարձակման գծի ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նա ոչ միայն գոլահար է, այլ նաև հիանալիորեն կարողանում է խաղ կառուցել։ 

Կարիմը կատարյալ ֆուտբոլիստ է և մեզ համար անչափ կարևոր, քանի որ նրա գոլերը օգնում են մեզ մեծապես։ Կարծում եմ, որ ներկա պահին նա լավագույնն է աշխարհում։ 

Ռոնալդուի հեռանալուց հետո Կարիմը դարձավ իսկական առաջատար։ Նա կարողացավ իր վրա վերցնել գոլեր խփելու պատասխանատվությունը և դա արեց հիանալիորեն». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված