• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սիմեոնե. «Մենք հարգում ենք «Ռեալին», բայց ավելի շատ հարգում ենք մեր երկրպագուներին»

Հոդվածներ

Սիմեոնե. «Մենք հարգում ենք «Ռեալին», բայց ավելի շատ հարգում ենք մեր երկրպագուներին»
08.05.2022
2037 0

Դիեգո Սիմեոնեն բացատրել է, թե ինչու իր թիմը չեմպիոնական միջանցք չի կառուցելու «Ռեալի» համար։ 

«Այս հարցում մշտապես փորձում են վեճեր հրահրել։ Իրականությունն այն է, ինչ ակումբն իր պաշտոնական կայքով հայտարարել է։ Մենք առաջին հերթին շնորհավորում ենք «Ռեալին» և այդ թիմի մարզչական անձնակազմին՝ կատարած հիանալի աշխատանքի համար։ 

Մենք հարգում ենք «Ռեալին», բայց ավելի շատ հարգում ենք մեր երկրպագուներին, ովքեր մեզ հետ են ցանկացած պահի». ասել է Սիմեոնեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված