Հոդվածներ

Սալահն ասել է, թե որ թիմին է ցանկանում տեսնել ՉԼ-ի եզրափակիչում
04.05.2022
2793 0

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահն անկեղծացել է, որ ՉԼ-ի եզրափակիչում ցանկանում է խաղալ «Ռեալի» դեմ:

«Ցանկանում եմ հանդիպել «Ռեալին»: Նրանք մեզ հաղթել են եզրափակիչում և կուզենայի նորից խաղալ և ինչպես հարկն է՝ հաղթել:

Վերջին 5 մրցաշրջանում 3 անգամ դուրս ենք եկել եզրափակիչ: Սա ֆանտաստիկ նվաճում է: Այսօր տոնում ենք, սակայն վաղը կրկին կենտրոնանալու ենք մարզումների վրա»,- եգիպտացու խոսքը փոխանցում է BT Sport-ը:

Հիշեցնենք, որ 2018թ. ՉԼ եզրափակիչում «Ռեալը» «Լիվերպուլին» հաղթել էր 3:1 հաշվով, իսկ Սալահը վնասվածք էր ստացել Սերխիո Ռամոսի հետ մենապայքարի ընթացքում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված