Հոդվածներ

Հայտնի է, թե որքան աշխատավարձ կստանա Ռյուդիգերը «Ռեալում»
29.04.2022
2784 0

Հայտնի են դարձել Ռյուդիգերի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի ֆինանսական կետերը։ 

Marca-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի մոտ 9 մլն եվրո։ 

Նա նաև բոնուսների տեսքով կստանա մոտ 8 մլն եվրո։ Դա կվճարվի 4 տարիների ընթացքում՝ տարեկան 2 մլն։  

Այդ կերպ նա 4 տարիների ընթացքում կստանա 44 մլն եվրո աշխատավարձ։ Դա հենց այն գումարի չափն է, որն ի սկզբանե ֆուտբոլիստը ցանկանում էր։ 

Բացի այդ «Արքայական» ակումբը 15 մլն եվրո կվճարի ֆուտբոլիստի գործակալին։ 

Այսպիսով, Ռյուդիգերի տրանսֆերը «Ռեալի» համար կարժենա 59 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված