• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալաբայի մասնակցությունը «Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը հարցականի տակ է

Հոդվածներ

Ալաբայի մասնակցությունը «Սիթիի» դեմ պատասխան հանդիպմանը հարցականի տակ է
29.04.2022
2068 0

«Մանչեսթեր Սիթիի» դեմ կայացած առաջին խաղում «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Սպասվում է, որ նա չի կարողանա մասնակցել նաև պատասխան հանդիպմանը։ 

Դեռ առաջին խաղից առաջ էր ֆուտբոլիստի մոտ անհարմարություններ առաջացել, սակայն մարզչական և բժշկական անձնակազմը եկել էր այն եզրակացության, որ Ալաբան պետք է մասնակցեր այդ հանդիպմանը։ Արդյունքում ավստրիացին ստիպված եղավ ընդմիջմանը ընթացքում փոխարինվել։ 

Եթե Ալաբան չհասցնի վերականգնվել մինչ պատասխան հանդիպումը, ապա ամենայն հավանականությամբ նրա փոխարեն խաղադաշտ դուրս կգա Նաչոն, ով առաջին խաղում ևս կատարել էր այդ պարտականությունները։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված