Հոդվածներ

Infinite Madrid. Ռիս Ջեյմսը՝ «Ռեալի» տրանսֆերային թիրախում
29.04.2022
2186 0

«Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսի ծառայություններով՝ հաղորդում է Infinite Madrid-ը:

Այս ամառ ակումբը պատրաստվում է գնել Մբապեին, Ռյուդիգերին, իսկ Չուամենիի՝ հնարավոր տրանսֆերի հարցում լուրջ դրական տեղաշարժ կա, ուստի Ջեյմսի գործարքը  կիրականացվի 2023 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում «ազնվականների» կազմում 22-ամյա խաղացողն անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 7 ասիստի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված