Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» խաղից հետո
27.04.2022
2911 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռեալը» արտագնա խաղում 3-4 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։

1. Բենզեման իր 600-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում։ Նա առաջին լեգեոներն է, որը նման ցուցանիշ է գրանցում մադրիդյան ակումբի կազմում։

2. Բենզեման իր 40-րդ ու 41-րդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում։ Նա դարձավ ակումբի պատմության այն 5 ֆուտբոլիստներից մեկը, որը մրցաշրջանում 40 գոլ է խփում։ Ավելի վաղ դա հաջողվել է Ռոնալդուին, Պուշկաշին, Դի Ստեֆանոյին և Ուգո Սանչեսին։

3. Բենզեման Չեմպիոնների լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը 5 արտագնա գոլ է խփում մեկ երկրի ներկայացուցիչ ակումբների դեմ խաղում։

4. Բենզեման 7 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում։ Սա մեկով ավելին է, քան Մեսսիի ցուցանիշը։

5. «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության երրորդ ամենաարդյունավետ կիսաեզրափակիչը։

6. Կրոսը կարիերայում 15-րդ անգամ մասնակցեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպման։ Այս ցուցանիշով նա հավասարվեց Մյուլլերին, սակայն Կրոսը բոլոր այս խաղերում մեկնարկային կազմում է եղել, իսկ «Բավարիայի» հարձակվողը՝ 11-ում։

7. «Ռեալը» 4 անընդմեջ խաղում չկարողացավ «Էթիհադում» հաղթել «Մանչեսթեր Սիթիին» (2 ոչ-ոքի, 2 պարտություն):

8. «Ռեալն» իր պատմության մեջ առաջին անգամ ՉԼ-ի փլեյ-օֆֆ խաղում 2 գոլ բաց թողեց առաջին 11 րոպեներին։

9. Չեմպիոնների լիգայի վերջին 5 խաղում «Ռեալը» 3 պարտություն է կրել։


Ամենակարդացված