Հոդվածներ

Անչելոտի. «Այս թիմը ունակ է արտասովոր բաների»
18.04.2022
5120 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Սևիլիայի» նկատմամբ տարած կամային հաղթանակը։ 

Առաջին կեսից հետո «Սերուցքայինները» պարտվում էին 2-0 հաշվով, սակայն երկրորդում կարողացան երեք գոլ խփել ու հաղթանակ տանել։ 

«Շատ կարևոր հաղթանակ էր։ Երկրորդ կեսում մենք կարողացանք շատ ճիշտ պատասխանել նրանց։ Ֆուտբոլիստները ցուցաբերեցին բարձր վարպետություն։ 

Այս թիմը ունակ է արտասովոր բաների։ Մենք վատ սկսեցինք հանդիպումը, բայց չկորցրինք վստահությունը մեր ուժերի նկատմամբ։ 

Բոլորը սպասում են «Ռեալի» սայթաքմանը։ Այսօր մենք արժանի էինք հաղթանակի։ Սա կարևոր քայլ էր Լա Լիգայում չեմպիոն դառնալու համար». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված