• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Զինչենկո. «Ռեալը» ՉԼ-ի արքան է. Բենզեման՝ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը»

Հոդվածներ

Զինչենկո. «Ռեալը» ՉԼ-ի արքան է. Բենզեման՝ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը»
17.04.2022
2806 0

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեկսանդր Զինչենկոն խոսել է «Ռեալի» հետ սպասվող դիմակայության մասին և բարձր գնահատել «Արքայական» ակումբի հնարավորությունները։ 

«Մենք պետք է որքան հնարավոր է լավ նախապատրաստվենք այդ դիմակայությանը։ «Ռեալը» ՉԼ-ի արքան է։ Այս մրցաշարում նրանք բազում տիտղոսներ են նվաճել։ Նրանք աշխարհի լավագույն ակումբների թվում են, սակայն մինչ այդ հանդիպումը, մենք դեռևս շատ ժամանակ ունենք։ 

Այս պահից սկսած բոլոր հանդիպումները մեզ համար եզրափակիչ են լինելու։ Շարունակում ենք պայքարել երկու տիտղոսների համար և փորձելու ենք ամեն բան անել դրանք նվաճելու համար։ 

Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է։ Այն, թե ինչպես է նա գոլեր խփում, ուղղակի անհավատալի է». նշել է Զինչենկոն։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված